Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան պատերազմում զոհվածի մորն «աչքալուսանք» են տվել՝ «տղեդ Մոսկվայում ֆռֆռում է». Armtimes.com

23 Նոյեմբեր, 2017 21:24
Ապրիլյան պատերազմում զոհվածի մորն «աչքալուսանք» են տվել՝ «տղեդ Մոսկվայում ֆռֆռում է». Armtimes.com

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Դպրոցի փոխտնօրեն Սիլվարդ Հայրապետյանը դպրոցի մաքրուհի Ջավահիր Աղաջանյանին աչքալուսանք է տվել` ասելով, որ ապրիլյան պատերազմում զոհված որդին՝ 20-ամյա Միշա Աղաջանյանը, ողջ է և «ֆռֆռում է Մոսկվաներում»:

Ջավահիր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատելով մեր տեղեկությունները՝ միաժամանակ ասաց, որ փոխտնօրենը մինչ այս իրենից ներողություն չի խնդրել և չի հիմնավորել, թե որտեղի՞ց իրեն Միշայի ողջ լինելու ու Մոսկվայում գտնվելու տեղեկությունը:

«Նա իր այդ խոսքերը չհիմնավորեց, չապացուցեց, թե որտեղից է իմացել ու ո՞վ է ասել իրան»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասա Ջավահիր Աղաջանյանը:

Ջավահիր Աղաջանյանի խոսքով՝ պատճառն այն է եղել, որ ինքն ու իր ընտանիքը նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ չեն սատարել և չեն ընտրել փոխտնօրենի որդուն՝ ՀՀԿ-ական Արտավազդ Գալստյանին:

«Իր տղան գյուղապետի թեկնածու էր, չընտրվեց: Դժգոհ էր, որ չենք աջակցել, որ ընտրվի, երևի պատճառը դա էր եղել: Ես պատերազմից հետո ոչ մի տեղ չեմ գնում, ոչ մի բանի չեմ մասնակցում: Դրա տղուն ընտրողն ո՞վ է, գյուղի համար ի՞նչ է արել, որ ընտրեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին