Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազը ընդունել է Համաշխարհային բանկի առաքելության պատվիրակությանը

23 Նոյեմբեր, 2017 19:42
ՀՀ գլխավոր դատախազը ընդունել է Համաշխարհային բանկի առաքելության պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ դատախազության հետ համագործակցությանն առնչվող խնդիրները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված՝ ՀԲ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք վերջնարդյունքում նպաստելու են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության որակի բարձրացմանը, ինչպես նաև ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն են ստեղծելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին