Կարևոր իրադարձություններ

Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել միջսիրիական բանակցություններ սկսել

23 Նոյեմբեր, 2017 18:40
 Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել միջսիրիական բանակցություններ սկսել

Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել «ուղղակի միջսիրիական բանակցություններ սկսել՝ առանց կողմերից որեւէ մեկի նախապայմանների»: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Hadas հեռուստաալիքը, ասված է այն հաղորդագրության մեջ, որը նոյեմբերի 23-ին ընդունվել է էր Ռիադում ընդդիմության հանդիպման արդյունքներով։

Հանդիպմանը մասնակցում են շուրջ 140 պատվիրակներ, նրանցից 22-ը ներկայացնում են Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, 21-ը՝ զինված կազմավորումներ, 14-ը՝ Ազգային համակարգող կոմիտեն, 10-ը՝ «Կահիրեի» հարթակը, եւս շուրջ 70 մասնակիցներ ունեն անկախ պատվիրակների կարգավիճակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին