Կարևոր իրադարձություններ

Կանացի այս հատկանիշները գրեթե ցանկացած տղամարդու գրավում են

23 Նոյեմբեր, 2017 18:31
Կանացի այս հատկանիշները գրեթե ցանկացած տղամարդու գրավում են


1. Անկեղծություն

Երբեմն մենք այնքան ենք ցանկանում հաճոյանալ դիմացինին եւ լավ տպավորություն թողնել նրա վրա, որ կորցնում ենք մեր իրական դեմքը։ Չգիտես ինչու, կարծում ենք, որ իրականում մենք այնքան էլ հետաքրքիր չենք եւ շատ թերություններ ունենք, որոնք ակնհայտորեն տեսնում է դիմացինը: Ահա թե ինչու, կինը, ով կարծում է, որ ֆուտբոլն անիմաստ խաղ է, հաճոյանալու համար սկսում է «մեծ հետաքրքրությամբ» իր սիրելի հետ քննարկել ֆուտբոլային վերջին խաղը, եւ մի քան տարի հետո տղամարդը անակնկալի է գալիս, երբ կինը սկսում է բողոքել ու դժգոհել, քանի որ զբոսանքի գնալու փոխարեն՝ տղամարդը նախընտրում է ֆուտբոլ դիտել: Տղամարդիկ անկեղծությունն ավելի  են գնահատում, քան կեղծ հաճոյանալը: Ի դեպ, բոլոր իրադրություններում ձեր սկզբունքներին հավատարիմ մնալը վկայում է ձեր ինքնահաստատված լինել կամ չլինելու մասին:

2. Նրբություն Նուրբ կանայք միշտ էլ գերել են տղամարդկանց: Միգուցե տղամարդիկ դա ասոցացնում են մայրական սիրո հետ կամ իրենց ուժեղ բնավորության կողքին նրանք նրբության ու քնքշանքի կարիք ունեն: Երկու տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում էլ կանացի ու նուրբ կանայք հմայում են տղամարդկանց, եւ սա փաստ է: Ոչ մի տղամարդ իր կողքին չի ուզում տեսնել երկրորդ տղամարդու՝ թեկուզ կիսաշրջազգեստ հագած: Բացի այդ նրանց դուր է գալիս թույլ ու նուրբ կանանց պաշտպանող թիկունք լինելը: 

3. Երախտագիտություն «Շնորհակալություն» ասելու ունակություն՝ տղամարդու արած քայլերի դիմաց. ահա սա է ցանկանում տեսնել տղամարդն ու իրեն գնահատված զգալ: Հավանաբար զույգերի վիճաբանության ժամանակ հաճախ կարելի է լսել հետեւյալը. «եթե ես մի բան չեմ անում, դա նկատում ես, բայց այն, ինչ անում եմ այնպես ես ընդունում, ասես, այդպես էլ պետք է լիներ»: Սա վիրավորական է տղամարդու համար: Հետեւաբար մի մոռացեք անկեղծ շնորհակալություն հայտնելու եւ նրա կատարած քայլերը գնահատելու մասին:

4. Զգայունություն

Եթե տեսնում եք, որ տղամարդը հոգնած վերադարձել է աշխատանքից, ապա պետք չէ նրան սկսել հարցախեղդ անել կամ հարաբերություններ պարզել: Այս իրավիճակում նա կարող է նույնիսկ ծաղրել ու վիրավորել ձեզ՝ չնայած իրականում նա այդպիսի ցանկություն չուներ: Տղամարդիկ ասում են, որ կանանց զգայունության պակասը կարող է մեծապես ազդել հարաբերությունների վրա: Նրանք կարծում են, որ կատարյալ զուգընկերուհին պետք է զգա իր սիրած էակին եւ հասկանա, թե երբ է պետք է լրջորեն խոսել եւ երբ պետք է լռել: Իհարկե, զգայունություն պետք է նաեւ ցուցաբերել այլ հարցերում. օրինակ, երբ ամուսինը հիվանդ է, տանից դուրս գալիս նրա գրպանում անհրաժեշտ դեղամիջոց դրեք:

5. Կենսուրախություն

Միշտ չէ, որ կարող ես կենսուրախ լինել՝ հատկապես ամսվա մի քանի օրերին: Բայց տղամարդկանց մտածելակերպը չես կարող փոխել. նրանց դուր են գալիս դրական ու կենսախինդ կանայք: Նվնվացող ու մշտապես բողոքող կինն անկասկած հիասթափեցնում է տղամարդուն: Եվ այս դեպքում տղամարդը, ով ցանկանում էր իր ողջ ուշադրությունը Ձեզ նվիրել, կարող է փոխել իր մտադրությունը:

6. Լսելու ունակություն Տղամարդիկ սիրում են կանանց, ովքեր մեծ ուշադրությամբ լսում են այն, ինչ նրանք պատմում են: Տղամարդը սիրում է հասկանալ, որ կինը հետաքրքրված է իր պատմությամբ: Կինն, ով անընդհատ ընդհատում է տղամարդուն, ցանկանում փոխել խոսակցության թեման կամ հորանջում է նրա խոսելու ժամանակ, ստիպում է տղամարդուն փախչել իրենից մեկ ուրիշի մոտ, ով կարող է լսել ու հարգել նրա խոսքը: 

7. Վստահելու ունակություն Հասկանալի է, որ եթե տղամարդը մեկ անգամ արդեն իրեն չվստահելու առիթ է տվել, ապա դուք փորձելու եք չափազանց ուշադիր ու հետեւողական լինել: Սակայն տղամարդկանց մեծամասնությունը ատում է, երբ նա փորձում է արդարանալ մի բանի համար, ինչը չի արել: Բացի այդ, երբ տղամարդն ընկերների հետ բարում նստած է, եւ դուք տասնհինգ րոպեն մեկ զանգահարում եք նրան, տղամարդն իրեն զգում կապված շան նման: Ավելորդ է ասել, որ նման պարագայում նա պարզապես վայրկյան առ առաջ կփորձի փախչել պարանոյիկ մտքեր ունեցող «ջղայն տիկնոջից»:

 

Լրահոս

Դիտել ավելին