Կարևոր իրադարձություններ

65 տարվա դադարից հետո Թուրքիայի նախագահի մակարդակով այց կլինի Հունաստան

23 Նոյեմբեր, 2017 18:25
65 տարվա դադարից հետո Թուրքիայի նախագահի մակարդակով այց կլինի Հունաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս կայցելի Հունաստան: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ վերջին 65 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով այց տեղի չի ունեցել այդ երկիր:

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ այցի օրակարգում 3 տնտեսական նախագիծ է լինելու: Դրանցից առաջինով նախատեսվում է Թուրքիայի Իզմիր նավահանգստային քաղաքից դեպի հունական Սալոնիկ բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով լաստանավային երթուղիներ բացել:

Երկրորդ նախագիծը վերաբերում է Ստամբուլից դեպի Սալոնիկ արագընթաց գնացքով երկաթուղային հաղորդակցություն հիմնելուն:

Օրակարգի 3-րդ հարցը կլինի թուրք-հունական Իսփալա-Քիփի սահմանային անցակետի թուրքական և հունական մասերը միացնող կամրջի կառուցումը:

Թուրք պաշտոնյան ավելացրել է, որ Էրդողանի այցը նպատակ ունի Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի:

 

Լրահոս

Դիտել ավելին