Կարևոր իրադարձություններ

Մարալիկի և Սևանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

23 Նոյեմբեր, 2017 17:51
Մարալիկի և Սևանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

 
Սևան – Ծովագյուղ, Սիսիան – Զանգեր ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: 
 
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին