Կարևոր իրադարձություններ

Միջին գնաճն այս տարվա ընթացքում 0,7 տոկոս է, որը բարձր ցուցանիշ չէ. Վարդան Արամյան

23 Նոյեմբեր, 2017 17:03
Միջին գնաճն այս տարվա ընթացքում 0,7 տոկոս է, որը բարձր ցուցանիշ չէ. Վարդան Արամյան

Գնաճի վերաբերյալ դատողություն անելիս պետք է նայել միջին գնաճի ցուցանիշը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Միջին գնաճն այս տարվա ընթացքում 0,7 տոկոս է, որը բարձր ցուցանիշ չէ: Գնաճի նորմալ բնականոն վիճակը 4 տոկոսն է, որն ունի ակադեմիական հիմնավորում»,- նշեց նա: 

Հարցին` որպես սպառող որոշ ապրանքների թանկացում նկատո՞ւմ է, նախարարը պատասխանեց` իհարկե: Նա նշեց, որ թանկացում է նկատել կարագի և մսի գներում, բայց ասաց նաև, որ դրան զուգահեռ որոշ  ապրանքներ էժանանում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին