Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Դեպի Գառնի և Գեղարդ տանող ճանապարհին տրվել է հատուկ կարգավիճակ

23 Նոյեմբեր, 2017 16:30
Դեպի Գառնի և Գեղարդ տանող ճանապարհին տրվել է հատուկ կարգավիճակ

Այսուհետ զբոսաշրջային ամենահայտնի ուղղությամբ` դեպի Գառնի և Գեղարդ հնարավոր կլինի ուղևորվել առանց հսկա փոսեր շրջանցելու։ Ողջաբերդին հարող ավտոճանապարհի սողանքային 1,8 կմ հատվածը բարեկարգվել ու նորոգվել է. մի քանի օրից նաև գծանշումները կլինեն։

 Բայց գլխավորն այն է, որ այս ճանապարհին տրվել է հատուկ կարգավիճակ. 2018թ. հունվարից ճանապարհի սպասարկումը կլինի մշտական ու պարբերական` տարվա բոլոր ամիսներին։
 
«Մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի նշված 1,8 կմ հատվածին տրվի հատուկ կարգավիճակ, և ամբողջ տարվա ընթացքում սողանքային երևույթներից խուսափենք ու հարմարավետ ճանապարհ ունենանք»,-նշեց «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը:
 
Մինչև Գեղարդ տանող ճանապարհին հինգ սողանքային գոտիներ կան, այս հատվածն ամենաերկարն է, մնացածները համեմատաբար ավելի կարճ են՝ 20, 30 կամ 50 մետր, այդ իսկ պատճառով հիմնական ուշադրությունը կենտրոնացված է այս 1,8 կմ-ին։
 
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը, նախարարին ներկայացնելով կատարված աշխատանքները, նշեց, որ որպես շինաշխատանքների սկզբունք՝ ընտրվել է թեթև ծածկի տեսակը, քանի որ ասֆալտի ծանր ծածկն օժանդակում է սողանքային երևույթների զարգացմանը:
 
Նախատեսվում է հիմնանորոգել նաև ճանապարհին հարող կիսաքանդ հենապատը, որը ևս, այսպես կոչված, «հոսող հողերի» հետևանքն է։ Եթե այս տարի եղանակային պայմանները թույլ չտան, անվտանգության նկատառումներով կհեռացվեն բոլոր պոկված քարերը, իսկ հենապատի հիմնանորոգման աշխատանքները կտեղափոխվեն մյուս տարի։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին