Կարևոր իրադարձություններ

ՀՀ պետական սահմանի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ կապիտանի դիակ. ՊՆ

23 Նոյեմբեր, 2017 15:55
ՀՀ պետական սահմանի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ կապիտանի դիակ. ՊՆ
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
 
Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին