Կարևոր իրադարձություններ

«Եթե հաստատվի, որ Թբիլիսիում երեկ սպանվածը Ահմեդ Չատաևն է, ապա նշանակում է, որ Վրաստանի իրավապահ մարմինները թերացել են»

23 Նոյեմբեր, 2017 14:12
Հեղինակ՝ Սարգիս Գրիգորյան
«Եթե հաստատվի, որ Թբիլիսիում երեկ սպանվածը Ահմեդ Չատաևն է, ապա նշանակում է, որ Վրաստանի իրավապահ մարմինները թերացել են»

Եթե Վրաստանից ստացվող տեղեկությունների իսկությունը հաստատվի առ այն, որ երեկ մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողությունների հետևանքով սպանվածների մեջ է եղել նաև հայտնի իսլամական Ահմեդ Չատաևը, սա նշանակում է, որ Վրաստանի սահմանապահ մարմինները (ընդհանրապես իրավապահ համակարգը) կամ թերացել են կամ, ինչպես 2012 թ. Լոպոտայի դեպքերի հետ կապված, մի մութ պատմություն կա այս ամենում, որին մասնակից են հենց վրացական իշխանությունները:
Ահմեդ Չատաևը Սիրիան և Իրաքն անցած, Իսլամական պետությանը հարող հայտնի իսլամականներից մեկն է, ում վերագրվում է նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքում իրականացված ահաբեկչական պայթյունների կազմակերպումը:

 

Լրահոս

Դիտել ավելին