Կարևոր իրադարձություններ

Նա հանգստյան տանն է գտնվում. Արմեն Ջիգարխանյանի ընկերը հերքել է դերասանի հոսպիտալացման լուրը

23 Նոյեմբեր, 2017 13:50
Նա հանգստյան տանն է գտնվում. Արմեն Ջիգարխանյանի ընկերը հերքել է դերասանի հոսպիտալացման լուրը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե դերասանը  ծանր վիճակում հոսպիտալացվել է, գրում է ria.ru-ն:

«Սա հերթական սուտն է: Նա երեկվանից հանգստյան տանն է գտնվում ու իրեն լավ է զգում»,- ասել է Սողոմոնյանն ու հավելել, որ Ջիգարխանյանն իր վարորդի հետ է մեկնել թատրոնից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Dni.Ru-ն տեղեկություն էր տարածել, թե Ջիգարխանյանը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Նրան իբր հիվանդանոց էր տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպնիկովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին