Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

««ԻՊ»-ի երկու առանցքային կենտրոնների ազատագրումը տեղի է ունեցել բացառապես ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի և դաշնակիցների կողմից»

23 Նոյեմբեր, 2017 13:41
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
 ««ԻՊ»-ի երկու առանցքային կենտրոնների ազատագրումը տեղի է ունեցել բացառապես ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի և դաշնակիցների կողմից»

Մինչ անցած 2 օրերին Սոչիում նախ Ռուսաստանի և Սիրիայի, ապա՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները թեկուզ զուտ արարողակարգային նաև խորհրդանշական առումով ամրագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «վախճանը», նրա դեմ ռազմական հաղթանակի իրողությունն՝ ամբողջ աշխարհի աչքում ընգծելով հենց վերոնշյալ արտաքին դերակատարների եռյակի վճռորոշ դերակատարությունը, այսուհանդերձ, հարկ է հավաստել մեկ այլ կարևոր, ոչ պակաս խորհրդանշական իրողություն ևս:

«Իսլամական պետության» երկու առանցքային կենտրոնների («մայրաքաղաքների»)՝ Իրաքի Մոսուլ և Սիրիայի ալ-Ռակկա քաղաքների ազատագրումը տեղի է ունեցել բացառապես ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական ռազմական կոալիցիայի և նրա ցամաքային դաշնակիցների կողմից, որոնց շարքերում վերոնշյալ եռյակից որևէ մեկը գործնականում չի մտնում...




Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին