Կարևոր իրադարձություններ

«Ամենևին կարիք չկա ապացուցելու, թե Նժդեհն ով էր»

23 Նոյեմբեր, 2017 12:13
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Ամենևին կարիք չկա ապացուցելու, թե Նժդեհն ով էր»

Տարիներ առաջ Թեհրանում մի գիտաժողովի ժամանակ եվրոպացի գիտնականներից մեկը զեկուցում էր կարդում Սասանյանների մասին՝ պնդելով, որ այդ արքայատոհմի օրոք Հռոմի դեմ կռվող իրանական բանակների հաջողությունները չափազանցեցված են:

Անկեղծ ասած, սպասում էի, թե նման ելույթից հետո իրանցիները հոծ բազմությամբ հարցակոխ կանեին բանախոսին՝ ապացուցելու հակառակը, բայց տեղից միջամտեց միայն մեկը, հանգիստ ասելով՝ «եթե ժամանակ ունենաք, հրավիրում եմ Ձեզ դիտելու Բիշապուրի միջնադարյան պատկերաքանդակը, որտեղ Հռոմի Գորդիանոս կայսրը Սասանյան Շապուհ Ա-ի ձիու սմբակների տակ է, Փիլիպոս կայսրը` նրա առջև ծնկի իջած, իսկ Վալերիանոս կայսրը՝ գերի հանձնված»:

Ասածս ինչ է. ամեն մի դուրսպրծուկ արտասահմանցու ամենևին կարիք չկա ապացուցելու, թե Նժդեհն ով էր, թող գնան Սյունիքում նժդեհյան վայրերով ուղղակի զբոսնեն:

#մեծազգիհոգեբանությունը

 

Լրահոս

Դիտել ավելին