Կարևոր իրադարձություններ

Ձեզ քի՞չ են մեր «Սմերչերն» ու «Իսկանդերները». սովորություն է դառնում Հայաստանին «խայթելը». «ՀԺ»

23 Նոյեմբեր, 2017 10:17
Ձեզ քի՞չ են մեր «Սմերչերն» ու «Իսկանդերները». սովորություն է դառնում Հայաստանին «խայթելը». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ողողված էին ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերության «Կանխատեսումներ» վերլուծական հաղորդաշարի Հայաստանի մասին արված  մեկնաբանություններով: Մասնավորապես, ՌԴ-ի ՊՆ-ին պատկանող այս հեռուստաալիքը խոսել էր նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասին եւ միաժամանակ շեշտել, որ Հայաստանը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ադամ է: Հաղորդավարուհին Հայաստանը, Գարեգին Նժդեհին եւ ՀՀԿ իշխող կուսակցության լոգոն ընդհանրացրել էր ֆաշիզմի հետ:

Նոյեմբերի 19-ին հեռարձակված «Կանխատեսումներ» վերլուծականի տեսանյութն արդեն նոյեմբերի 20-ի կեսօրին հեռացվել էր «Զվեզդա»-ի յութուբի պաշտոնական էջից:

Հետաքրքիրն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի իշխանամետ եւ պետական ստատուս ունեցող լրատվամիջոցները «խայթում են» Հայաստանի իշխանություններին, ապա հեռացնում հրապարակումը:

Նման մի դեպք էլ տեղի ունեցավ 2017-ի սեպտեմբերին Պնախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցի օրերին:

Ռուսական РИА Новости-ում հրապարակված հոդվածը, որը վերնագրված էր «Չինաստան՝ զենքի համար. Հայաստանին քի՞չ են ռուսական «Սմերչերն» ու «Իսկանդերները», նվիրված էր Վիգեն Սարգսյանի Չինաստան կատարած այցին, որում ՀՀ-ի չինական սպառազինությամբ հետաքրքրվելու մասին լուրերի ֆոնին հիշեցվում էր երկու տարի առաջ Հայաստանին տրամադրած 200 մլն դոլարի պաշտպանական ռուսական վարկի մասին: Այդ վարկով Հայաստանը ձեռք բերեց այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Սմերչ», ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ», «Իգլա-Ս» հրթիռային համակարգեր եւ զրահամեքենաներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին