Կարևոր իրադարձություններ

Փոխմարզպետն ունի երկուական հողամաս ու առանձնատուն. «Փաստ»

23 Նոյեմբեր, 2017 09:55
Փոխմարզպետն ունի երկուական հողամաս ու առանձնատուն. «Փաստ»

 «Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Խաչատուր Վարագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Վարագյանը հայտարարագրել է թվով չորս անշարժ գույք՝ երկու հողամաս ու երկու անհատական բնակելի տուն: Նրան է պատկանում նաեւ «HYUNDAI SANTA FE 2.7» մակնիշի ավտոմեքենան:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտներն ընդամենը 388 հազար դրամ, որ ստացվել են աշխատավարձից: Վարագյանը մինչ այս պաշտոնում նշանակվելը աշխատել է որպես Արթիկի գազի ՏՏ–ի պետ, իսկ մինչ այդ էլ նույն կառույցում՝ իրացման գծով տեղակալ: ժամանակին եղել է նաեւ Արթիկի քաղաքապետ: Մինչ այս բարձր պաշտոնում նշանակվելն էլ Վարագյանը պայքարում էր պատգամավորի մանդատ ստանալու համար:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին