Կարևոր իրադարձություններ

Այսօր Սերժ Սարգսյանն Աշոտյանի հետ կմեկնի Բելգիա. «Հրապարակ»

23 Նոյեմբեր, 2017 08:42
Այսօր Սերժ Սարգսյանն Աշոտյանի հետ կմեկնի Բելգիա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանն ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ կմեկնի Բելգիա, նախ` մասնակցելու այսօր Բրյուսելում տեղի ունեցող ԵԺԿ գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու են Արեւելյան գործընկերության վերջին զարգացումները, ԱլԳ գագաթնաժողովից սպասումները։ Այլ կերպ ասած` ԵԺԿ այդ գագաթնաժողովը, որին բացառապես մասնակցում են անդամ երկրների նախագահներն ու վարչապետները, կդառնա ԱլԳ «գլխավոր փորձը»:

Իսկ վաղը` նոյեմբերի 24-ին, Սերժ Սարգսյանը կմասնակցի ԱլԳ գագաթնաժողովին, որտեղ նախատեսված է «հարեւան երկրների», այդ թվում եւ Հայաստանի հետ ԵՄ համաձայնագրի վերջնական ստորագրումը: Սերժ Սարգսյանի մասնակցությունն այդ երկու կարեւորագույն սամիթներին քաղաքական շրջանակների մոտ ամրապնդել է համոզումը, որ «բաղձալի» համաձայնագիրը վերջիվերջո կստորագրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարու

 

Լրահոս

Դիտել ավելին