Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն համագործակցել մինչև ԴԱԻՇ-ի վերջնական տապալումը

22 Նոյեմբեր, 2017 22:28
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն համագործակցել մինչև ԴԱԻՇ-ի վերջնական տապալումը

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռուհանին պայմանավորվել են, որ կշարունակեն համագործակցել ԴԱԻՇ-ի վերջնական տապալման համար: Այս մասին ասվում է Սոչիում այդ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ:

«Երկրների ղեկավարներն արձանագրել են, որ ՄԱԿ ԱԽ-ի ցուցակներում ընդգրկված Սիրիայում ահաբեկչական խմբերի ոչնչացմանն ուղղված մի քանի տարվա միջազգային ջանքերից հետո 11 ամսում 2016 թ. դեկտեմբերի 29-ին կրակի դադարեցման ռեժիմի սահմանման պահից հաջողվել է վճռականորեն մոտեցնել ԴԱԻՇ-ի, «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների ոչնչացումը, որոնք այդպիսին են սահմանվել ՄԱԿ ԱԽ-ի կոմղից, և պայմանավորվել են, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կշարունակեն համագործակցությունն ի շահ դրանց վերջնական ոչնչացման»,- ասվում է փաստաթղթում:

 

Լրահոս

Դիտել ավելին