Կարևոր իրադարձություններ

Զիմբաբվեի ապագա նախագահը հայրենիք է վերադարձել

22 Նոյեմբեր, 2017 21:43
Զիմբաբվեի ապագա նախագահը հայրենիք է վերադարձել

Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան, ով իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» (ZANU-PF) կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի պաշտոնում, երկիր է վերադարձել։ Այս մասին հայտնում է պետական ZBC հեռուստաալիքը։

Մնանգագվան ավելի վաղ ստիպված է եղել լքել երկիրը կյանքի սպառնալիքների պատճառով։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա արդեն չորեքշաբթի կզբաղեցնի նախագահի պաշտոնը։

 
 
Реклама 14

«Էմերսոն Մնանգագվան, ով առաջադրվել է իշխող ZANU-PF կուսակցության կողմից նախագահի պաշտոնում Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո, երկիր է ուղևորվել։ Ինչպես սպասվում է, ավելի ուշ նա կուսակցության քաղբյուրոյի առջև ուղերձով հանդես կգա»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում։

Մուգաբեն հրաժարական է տվել իր իմպիչմենթի մասին խորհրդարանի որոշումից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին