Կարևոր իրադարձություններ

«Կցանկանայի պայքարել Նեյմարի հետ «Ոսկե գնդակի» համար, ինչպես Մեսսին պայքարում է Ռոնալդուի հետ». Պաուլո Դիբալա

22 Նոյեմբեր, 2017 20:52
«Կցանկանայի պայքարել Նեյմարի հետ «Ոսկե գնդակի» համար, ինչպես Մեսսին պայքարում է Ռոնալդուի հետ». Պաուլո Դիբալա

«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ոչ մի կանխատեսում չի արել ապագայի վերաբերյալ:

«Ես չեմ կարող խոստանալ, որ կմնամ «Յուվենթուսում» մինչև կարիերայիս ավարտը: Դա ինձանից կախված չէ: Ես ձեզ նույնիսկ չեմ ասի, թե արդյո՞ք սա իմ վերջին մրցաշրջանն է այստեղ: Ես ուզում եմ հաղթել բոլոր տիտղոսները հենց հիմա, քանի որ երբեք չգիտես՝ ինչ տեղի կունենա ֆուտբոլում ապագայում: «Ոսկե գնդա՞կը»: Ես կցանկանայի այդ մրցաշարի համար պայքարել Նեյմարի հետ, ինչպես Մեսսին պայքարում է Ռոնալդուի հետ: Բայց հիմա Նեյմարը շատ ավելի մոտ է մրցանակին, քան ես: Ես պետք է առաջխաղացում ունենամ և տիտղոսներ նվաճեմ»,- ասել է Դիբալան France Football-ին տված հարցազրույցում:

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենթուսի» կազմում անցկացրած 18 պաշտոնական խաղերում դարձել է 14 գոլի հեղինակ: Դիբալայի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

 

Լրահոս

Դիտել ավելին