Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Փարաքարում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ

22 Նոյեմբեր, 2017 19:44
Խոշոր վթար Փարաքարում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ

Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CՍ 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետնամասին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում BMW- ի վիրավոր վարորդի և վթարված բեռնատարի վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է բեռնատարին:

 

Լրահոս

Դիտել ավելին