Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում առկա կոնյակի շուրջ 40 տոկոսը կեղծ է. ՌԴ փոխվարչապետ

22 Նոյեմբեր, 2017 19:17
Ռուսաստանում առկա կոնյակի շուրջ 40 տոկոսը կեղծ է. ՌԴ փոխվարչապետ

Ռուսական շուկայում առկա կոնյակի շուրջ 40 տոկոսը կեղծված է: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը:

Նրա խոսքով՝ ներկա պահին արտադրողների մոտ ստուգումներ են իրականացվում, որոնց նախնական արդյունքները պատրաստ կլինեն Նոր տարվան ընդառաջ: «Պետք է պարզել, թե որ շրջանում ով է հիմնական արտադրողը և թե որտեղից է բերվում կոնյականման սպիրտը»,-ընդգծել է պաշտոնյան:

Հարցման համաձայն՝ Ռուսաստանում կոնյակը ոգելից խմիչքների շարքում երրորդն է ըստ տարածվածության՝ գինուց և գարեջրից հետո: Այն սպառում է բնակչության 14 տոկոսը:

Նշվում է, որ հունվարին Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ բոլոր ապրանքների մեկ քառորդը երկրում կեղծված է։ Այն ժամանակ արդյունաբերության և առևտրի նախարարությունը տեղեկացրել էր, որ գերատեսչության գնահատումներով՝ Ռուսաստանում անօրինական կերպով արտադրված ալկոլոհային ապրանքները կազմում են շուկայի կեսը:

 

Լրահոս

Դիտել ավելին