Կարևոր իրադարձություններ

Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման

22 Նոյեմբեր, 2017 19:03
Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Վճիռը կայացրել է նախկին Հարավսլավիայի ռազմական հանցագործությունների հարցերով Հաագայի դատարանը՝ նախկին գեներալին մեղավոր ճանաչելով ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հանցագործություններից գլխավորը, որն իրականացվել է Ռատկո Մլադիչի հրամանով, Սրեբրեննիցայի կոտորածն է, որտեղ 1995 թվականին սպանվել են ավելի քան 7000 մուսուլմաններ՝ տղամարդիկ և տղաներ։

Ռատկո Մլադիչի փաստաբանն ու որդին արդեն հայտարարել են, որ կբողոքարկեն վճիռը։

Մլադիչին մեղադրում են նաև Սարաևոյի պաշարման ժամանակ բազմաթիվ մարդկային կորուստների համար։ Պաշարումը շարունակվել է մոտ 3.5 տարի, այդ ընթացքում քաղաքում զոհվել է ավելի քան 10 հազար մարդ։

Նախկին գեներալը, ով ներկայում 75 տարեկան է, թաքնվել է միջազգային տրիբունալից 16 տարի։ Նա ձերբակալվել է 2011 թվականի մայիսին սերբական հատուկծառայությունների գործողության արդյունքում և ուղակվել Հաագա։

Մլադիչը հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները։ Նա դատարանում ասել է, որ պարզապես պաշտպանել է իր ժողովրդին քաղաքացիական պատերազմի ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին