Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը և ԻԻՀ նավթի փոխնախարարը քննարկել են էներգետիկ ոլորտի ծրագրերին վերաբերող հարցեր

22 Նոյեմբեր, 2017 19:10
ՀՀ վարչապետը և ԻԻՀ նավթի փոխնախարարը քննարկել են էներգետիկ ոլորտի ծրագրերին վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել հայ-իրանական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

Կարեն Կարապետյանը և Համիդ Ռեզա Արաղին կարևորել են էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծումը:

Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով և ավելացրել, որ այդ ցուցանիշը մեծացնելու համար առկա է լուրջ ներուժ: 

Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված բոլոր ծրագրերը նոր թափ կհաղորդեն առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին