Կարևոր իրադարձություններ

Ռոնալդուն գերազանցեց Մեսսիին

22 Նոյեմբեր, 2017 18:50
Ռոնալդուն գերազանցեց Մեսսիին

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ԱՊՕԷԼ-ի դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել:

Այժմ պորտուգալացին մադրիդյան թիմի կազմում Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 98-ի:

Մեկ թիմի կազմում ՉԼ-ում խփած գոլերի քանակով Ռոնալդուն շրջանցեց «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, վերջինս իր ակտիվում ունի 97 գոլ: Ռոնալդուի ցուցանիշը ռեկորդային է:

Նշենք, որ պորտուգալացին մադրիդյան թիմ է տեղափոխվել 2009-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, որի կազմում եվրագավաթներում խփել է 16 գոլ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին