Կարևոր իրադարձություններ

Դավիթ Պառավյանը նվաճել է Նոնա Գափրինդաշվիլու գավաթը

22 Նոյեմբեր, 2017 18:42
Դավիթ Պառավյանը նվաճել է Նոնա Գափրինդաշվիլու գավաթը

Երեկ ավարտվեց Նոնա Գափրինդաշվիլու գավաթը, որի հաղթողը դեռ վերջին տուրից առաջ դարձել էր Ռուսաստանի ներկայացուցիչ, մեր հայրենակից Դավիթ Պառավյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր։

2-րդ տեղը 7 միավորով զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչը։ 4 մասնակից, որոնց թվում նաև Նորայր Թորոսյանը, 6․5 միավորով կիսեցին 3-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով բրոնզը բաժին հասավ Դավիթ Մաղալաշվիլուն, իսկ Նորայրը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ Վահե Դանիելյանը 5․5 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը, Մարիա Գևորգյանն ու Արթուր Դավթյանը 5 միավորով կիսեցին 15-22-րդ տեղերը, իսկ Հովհաննես Հակոբյանը մրցաշարն ավարտեց 4․5 միավորով՝ զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը։

 

Լրահոս

Դիտել ավելին