Կարևոր իրադարձություններ

Շուկայում ձվի դեֆիցիտ է, իսկ ներկր­վածներն էլ վաճառում են երկու անգամ թանկ գնով. «Ժամանակ»

22 Նոյեմբեր, 2017 09:53
Շուկայում ձվի դեֆիցիտ է, իսկ ներկր­վածներն էլ վաճառում են երկու անգամ թանկ գնով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ տեւական ժամա­նակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են:

Մեր տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբ­րիկան: Ուշագրավ է, որ ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով:

Հիշեցնենք, որ «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խա­չատրյանը, երբ ձու էր ներկրում, այն վաճառվում էր 30-40 դրա­մով, իսկ հիմա 60-70 դրամով է վաճառվում: Մինչդեռ տրամա­բանությունը հուշում է, որ ներկրվածը պետք է որ ավելի մատչելի լիներ:

Ամեն դեպքում, ներկայումս ՍԱՊԾ-ն ոչ մի աղ­մուկ չի բարձրացրել, քանի որ շուկայում ձվի դեֆիցիտ է, եւ այդպիսով փորձ է արվում դեֆի­ցիտը վերացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին