Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը վերջիվերջո «խառնվել» է ԲՀԿ` Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին. «Հրապարակ»

22 Նոյեմբեր, 2017 08:28
Սերժ Սարգսյանը վերջիվերջո «խառնվել» է ԲՀԿ` Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջիվերջո «խառնվել» է ԲՀԿ` Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրահանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է` ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել:

Դրանից առաջ էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարդան Հարությունյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ։ Նրանք վաղուցվա ընկերներ են, ավելին` Վ. Հարությունյանի աշխատանքային վերելքում Ծառուկյանն անմասն չէ:

Ծառուկյանը նրան ասել է․ «Գիտես, ես էդտեղից փող չունեմ, առեւտրականները ձրի են կանգնում, որ եթե հարկային ակնկալիքներ ունեք «Առինջ մոլից», ես կրկնակին իմ գրպանից տամ»:

Եվ կողմերի միջեւ համաձայնություն է կայացել:

Գագիկ Ծառուկյանն էլ շաբաթ օրը «Փարավոնում» կայացած խմբակցության նիստի ժամանակ հորդորել է «թայմ աութ» վերցնել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին