Կարևոր իրադարձություններ

Զիմբաբվեի 93-ամյա նախագահը հրաժարական տվեց

21 Նոյեմբեր, 2017 23:12
Զիմբաբվեի 93-ամյա նախագահը հրաժարական տվեց

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն ի վերջո, սեփական նախաձեռնությամբ, բայց հասարակական կարծիքի ու զինվորական հեղաշրջման հզոր ազդեցության տակ, պաշտոնապես ներկայացրեց իր հրաժարականը:

«Ես`Ռոբերտ Գաբրել Մուգաբեն, պաշտոնապես հրաժարվում եմ Զիմբաբվեի նախագահի պաշտոնից: Այս որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,-դիմումում գրել էր նա:

Հիշեցնենք, որ նախագահ Մուգաբեն այս քայլին գնաց 37 տարի պաշտոնավարելուց հետո, այլընտրանք չունենալով: Իշխող կուսակցությունը Զիմբաբվեի նախագահին 24 ժամ էր տվել ինքնակամ հրաժարական ներկայացնելու համար, հակառակ դեպքում նրան սպառնում էր իմպիչմենտի գործընթացը:

Սրան հաջորդել էր օրեր տեւած հացադուլը: Նա հացադուլ էր հայտարարել երկրում կատարվող իրադարձությունների ժամանակ, երբ նոյեմբերի 15-ին երկրի զինվորականանները բառացիորեն գրավել էին իշխանությունը երկրում: Փակ էին կառավարության, նախագահ նստավայրի, դատարանների ճանապարհներն ու մուտքերը, գրավված էր հեռուստակայանը, իսկ նախագահն ու առաջին տիկինը ձերբակալվել էին եւ ուղարկվել տնային կալանքի:

Այժմ Ռոբերտ Մուգաբեն վերջնական հրաժարականի դիմում ներկայացրեց` կատարելով ապստամբների պահանջը:

 

Լրահոս

Դիտել ավելին