Կարևոր իրադարձություններ

Ժոզե Մոուրինյուն պատասխանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին հարցին

21 Նոյեմբեր, 2017 22:28
Ժոզե Մոուրինյուն պատասխանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին հարցին

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության A խմբի 5-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի շվեյցարական «Բազելին»:

Հանդիպումից առաջ կայացած նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է նաև թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Բոլորն անընդհատ հարցնում են բացակայող և ոչ լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների մասին: Երբեք ոչ ոք չի հարցրել, թե ինչու չկա Մարսիալը կամ Քրիս Սմոլինգը:

Հարցերը ծագում են այն ժամանակ, երբ որոշ ֆուտբոլիստներ որոշ պահերի չեն խաղում: Պատմությունը միշտ նույնն է: Մխիթարյանը բաց է թողել «Նյուքասլի» հետ հանդիպումը, քանի որ այդ խաղում մենք շատ տարբերակներ ունեինք:

 

Լրահոս

Դիտել ավելին