Կարևոր իրադարձություններ

Victoria’s Secret-ի մոդելը ցուցադրության ժամանակ ընկել է պոդիումի վրա

21 Նոյեմբեր, 2017 21:09
Victoria’s Secret-ի մոդելը ցուցադրության ժամանակ ընկել է պոդիումի վրա

Victoria’s Secret-ի մոդելն ընկել է պոդիումի վրա Շանհայում ներքնազգեստի հավաքածուի ցուցադրության ժամանակ։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին։ Բարձրակրունկներով 28-ամյա չինացի մոդել Մին Սին կորցրել է հավասարակշռությունը և ընկել։ Չնայած տեղի ունեցածին՝ նա չի դադարել ժպտալ՝ դրանով իսկ ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ։

Վիրտուալ հանրությունը գովել է նրա քաջությունն ու կարեկցանք հայտնել։

Մին Սին իր թվիթերյան էջում երախտագիտություն է հայտնել երկրպագուներին և նշել է, որ 7 տարվա կարիերայի ընթացքում բազմիցս ընկել է։ «Որքան էլ ցավոտ է եղել, ես միշտ հասկացել եմ, որ պետք է ոտքի ելնեմ ու ավարտեմ ելույթս»,-գրել է Մին Սին։

 

Լրահոս

Դիտել ավելին