Կարևոր իրադարձություններ

Ժիրինովսկին առաջադրվել է Ռուսաստանի նախագահի թեկնածու

21 Նոյեմբեր, 2017 17:49
Ժիրինովսկին առաջադրվել է Ռուսաստանի նախագահի թեկնածու

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցությունն արդեն 6-րդ անգամ որպես ՌԴ նախագահի թեկնածու է առաջադրում Վլադիմիր Ժիրինովսկիին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին այսօր խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը:

«2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած ՌԼԴԿ-ի բարձրագույն խորհրդի և Պետական դումայում ՌԴ լիբերալ դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահության համատեղ նիստին որոշում է կայացվել ՌԼԴԿ քաղաքական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածուի պաշտոնին առաջադրել կուսակցության նախագահ, Պետական դումայում ՌԼԴԿ-ի խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին»,- հայտնել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին