Կարևոր իրադարձություններ

Սեբուն, Սիրուշոն, «Վիզա» խումբն ու այլք մեկ բեմում (լուսանկարներ, տեսանյութ)

21 Նոյեմբեր, 2017 16:00
Սեբուն, Սիրուշոն, «Վիզա» խումբն ու այլք մեկ բեմում (լուսանկարներ, տեսանյութ)

Նոյեմբերի 20 ին Կարեն Դեմերճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Capital Cities» հանրահայտ խմբի մեներգիչ Սեբուի ու «Վիզա» ֆոլկ-ռոք բենդի համատեղ համերգը:

Համերգի առաջին հատվածում Սեպուհ Սիմոնյանն ակուստիկ հնչողությամբ երգեց իր հեղինակած երգերն, ինչպես նաև «Capital Cities»-ի ամենահայտնի «safe and sound» հիթը։ 

Այնուհետև Ջիվան Գասպարյան կրտսերի նվագակցությամբ Սեբուն և Սիրուշոն կատարեցին Սեբուի ամենահայտնի երգերից մեկը՝ «Have You Ever Hurt Somebody»-ն, այնուհետև հնչեց ամռան հիթ համարվող ՝ «Վույ, աման»-ը։ 

 

Իսկ ահա համերգի երկրորդ մասը ռոքային էր: Բեմում էր Սերժ Թանկյանի պրոդյուսինգային խումբը՝ «Վիզա»-ն։ Հատկանշական է, որ Լոս Անջելեսում ձևավորված ռոք-խմբի անդամ է  նաև կրտսեր Ջիվան Գասպարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք համերգը Mezzo Production-ի նվերն էր Երիտասարդության և ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:


Կարդացեք նաև: Ցանկանում եմ՝ հայրենիքիս հետ կապն ամուր լինի. Սեբուն 2 ամիս կմնա Հայաստանում

 

Լրահոս

Դիտել ավելին