Կարևոր իրադարձություններ

«Վաղն առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»

21 Նոյեմբեր, 2017 14:24
Հեղինակ՝ Գագիկ Սուրենյան
«Վաղն առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»

Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում' ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին' մերկասառույց։


Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից' բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին