Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Ասադն ընդգծել են Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը

21 Նոյեմբեր, 2017 13:25
Պուտինն ու Ասադն ընդգծել են Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը

Սիրիայի և Ռուսաստանի նախագահներ Բաշար Ասադն ու Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպման ժամանակ ընդգծել են Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը:

Ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի բանակի հաղթանակի կապակցությամբ Ասադին շնորհավորելով` Պուտինն ասել է.

«Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Ռուսաստանը կապի մեջ է Իրաքի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ: Ահաբեկչության դեմ պայքարն ավարտվելուց հետո, քաղաքական խաղաղ ճանապարհով պետք  է կարգավորել ճգնաժամը»:

Պուտինի խոսքով` Աստանայի բանակցությունները ճանապարհ են հարթում սիրիացի ընդդիմադիրների հետ բանակցելու համար:

Հանդիպման ժամանակ Ասադը, բարձր գնահատելով Ռուսաստանի կսղմից Դամասկոսին ցուցաբերած քաղաքական ու ռազմական հովանավորությունների կապակցությամբ, ասել է.

«Սիրիական խմբավորումների միջև բանակցություններում այլ երկրների չմիջամտելը երաշխավորելու նպատակով, Սիրիան ունի Ռուսաստանի աջակցության կարիքը»:

 

Լրահոս

Դիտել ավելին