Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱՎ

21 Նոյեմբեր, 2017 10:59
 ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱՎ

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող Կ. Ղ.-ի մայրը այս տարվա հոկտեմբերին ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որ ապրիլյան քառօրյայի մասնակից որդուն ուսման վարձի մասնակի փոխհատուցում չեն տրամադրում:

Կ. Ղ.-ը մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է զինված ուժեր, որտեղ էլ մասնակցել է 2016 թ. ապրիլի պատերազմական գործողություններին: Զորացրվելուց հետո 2017 թ. օգոստոսին մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթղթերը ներկայացրել է Համալսարան, սակայն նախ հայտնել են, որ ծրագրային խնդիրների պատճառով պետք է ավելի ուշ դիմում ներկայացնել և ստանալ ուսման վարձի փոխհատուցում, ապա դիմումը երկրորդ անգամ ներկայացնելուց հետո հայտնել են, որ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն անցել է, և նա այլևս չի կարող օգտվել այդ արտոնությունից:

Կ. Ղ.-ի խախտված իրավունքները վերականգնելու և ուսման վարձի զեղչ տրամադրելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հոկտեմբերի 12-ին դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, որից հետո խնդիրը լուծվեց:

Այնուամենայնիվ ԿԳ նախարարի տեղակալ Վ. Մկրտչյանը պատասխան գրությամբ պնդել էր, թե Կ. Ղ.-ի առաջին դիմումում ուսման վարձի զեղչման մասին խոսք չի եղել:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

 

Լրահոս

Դիտել ավելին