Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունից հետո աշխարհն իրեն ապահով չի զգում. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

21 Նոյեմբեր, 2017 10:47
Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունից հետո աշխարհն իրեն ապահով չի զգում. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունից հետո աշխարհն իրեն ապահով չի զգում: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարում սատարել Աֆղանստանին:

«Իրանը երեք տասնամյակ առաջվանից հյուրընկալում է միլիոնավոր աֆղան փախստականների»,- ասել է Խոշռուն` ընդգծելով Աֆղանստանի հանդեպ ԻԻՀ-ի հովանավորությունը:

Նշվում է, որ ՄԱԿ-ի` ապաստանյալների հարցերով գերագույն կոմիսարիայի 2017 թվականի հուլիս ամսվա զեկույցի համաձայն` Իրանում բնակվում են օրինական կերպով գրանցված շուրջ մեկ միլիոն աֆղաններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին