Կարևոր իրադարձություններ

Այս տարի Արցախում 6 և ավելի երեխա ունեցող շուրջ 99 ընտանիք բնակարան կստանա

21 Նոյեմբեր, 2017 10:23
Այս տարի Արցախում 6 և ավելի երեխա ունեցող շուրջ 99 ընտանիք բնակարան կստանա

Արցախի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման պետական ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա ընթացքում պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել է բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում: Այս մասին տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարության կայքը: 

Ընդհանուր առմամբ, 2017 թվականի ԱՀ պետական միջոցներով 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում ծրագրով` բնակարաններով կապահովվեն շուրջ 99 ընտանիքներ: 
 
Նշված 99 բնակարաններից ներկայումս ընթացքի մեջ է 66-ը. որից`

Ասկերանի շրջան-8

Մարտակերտի շրջան-17

Մարտունու շրջան-7

Հադրութի շրջան-7

Շուշիի շրջան-1

Շահումյանի շրջան-9

Քաշաթաղի շրջան-17
 
Ընթացիկ տարում ավարտվել և շահագործման է հանձնվել 12 առանձնատուն.

Ըստ շրջանների` պատկերը հետևյալն է.

Ասկերանի շրջան-1

Մարտակերտի շրջան-3

Հադրութի շրջան-2

և Քաշաթաղի շրջան-6

2017 թվականին բազմազավակ ընտանիքներին առանձնատների գնում-տրամադրում կամ վերանորոգում ենթածրագրով բնակարանով ապահովվել է 21 ընտանիք:

Ստեփանակերտ քաղաքում իրականացվել է 6 առանձնատան գնում-տրամադրում և 4-ի վերանորոգում:

Ասկերանի շրջանում -2 բնակարանի գնում-տրամադրում.

Մարտակերտի շրջանում` 1 բնակարանի գնում-տրամադրում.

Մարտունու շրջանում 3 տան գնում-տրամադրում և 1-ի վերանորոգում.

Շուշիի շրջանում` 1 տան գնում-տրամադրում և 2-ի վերանորոգում.

Քաշաթաղի շրջանում-1տան գնում և տրամադրում:

Բազմազավակ ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրից բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիրը: 

 

Լրահոս

Դիտել ավելին