Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՊՆ պաշտոնյաների չարաշահումների նոր բացահայտումներ. 140 լիտր վառելիքը դուրս է բերել, բայց բռնվել է. «Ժողովուրդ»

21 Նոյեմբեր, 2017 10:15
ՊՆ պաշտոնյաների չարաշահումների նոր բացահայտումներ. 140 լիտր վառելիքը դուրս է բերել, բայց բռնվել է. «Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կատարված բազմապիսի չարաշահումների դեպքերով բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտակ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ ՊՆ N զորամասի «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային դիվիզյոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, ցանկացել է զորամասի պատկանող դիզվառելիքից որոշ մաս յուրացնել: Արդյունքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 4 ապրանքագրում դիտավորությամբ մտցրել է ակնհայտ կեղծ գրառումներ՝ ինժեներական աշխատանքներ կատարելու համար 140լ դիզվառելիք դիվիզիոնի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պահեստից դուրս գրելու վերաբերյալ:

Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվել: Մաթեւոսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է յուրացման փորձ, ծառայության պահեստից թվով 7 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելով եւ իր կողմից վարած «Նիսսան Տիդա» ավտոմեքենայի մեջ տեղավորելով, յուրացնելու նպատակով դիվիզիոնի տարածքից դուրս է բերել զորամասին հատկացված 140 լ դիզվառելիք եւ տեղափոխել Սեւան-Մարտունի ավտոճանապարհին գործող բենզալցակայան, սակայն գործը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ՊՆ Մարտունու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից:

Այս արարքի համար Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի` պաշտոնեական կեղծիք, 34-179-րդ հոդվածի յուրացում եւ վատնում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին