Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը «հյուրընկավել է» Ծառուկյանի Առինջի այգում. «այս հանդիպումը մեսիջ է». «Հրապարակ»

21 Նոյեմբեր, 2017 08:28
Սերժ Սարգսյանը «հյուրընկավել է» Ծառուկյանի Առինջի այգում. «այս հանդիպումը մեսիջ է». «Հրապարակ»

«Հրապարակ»-ի ՀՀԿ աղբյուրները չեն բացառում, որ 18-ին ԲՀԿ-ն եւս մաս կկազմի կոալիցիային: Իր հերթին նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Կառաջարկի Սերժ Սարգսյանը մտնել կոալիցիա կմտնենք, չի առաջարկի մենք չենք բաձրաձայնի։ Անկախ ամեն ինչից` բացի Սերժ Սարգսյանից, ես չեմ տեսնում երկրորդ մարդու, որ կկարողանա երկիրը ղեկավարել, Ղարաբաղը պահել»:

Ի դեպ, ուրբաթ երեկոյան Սերժ Սարգսյանը գնացել է Եղվարդ` Արամ Հարությունյանի քրոջ հոգեհանգստին, որից հետո էլ «հյուրընկալվել» է Ծառուկյանի Առինջի հայտնի այգում: Այդ իսկ պատճառով էլ ուրբաթ օրը նշանակված ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունեցել:

Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, ոչ ոք չգիտի։ «Հենց այնպես հանդիպում տեղի չէր ունենա, այն էլ` Առինջում, հենց միայն հանդիպման փաստն ու վայրը մեսիջ են` ուղղված ոմանց»,- ասաց ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին