Կարևոր իրադարձություններ

YouTube-ը ջնջել է 8,5 մլն հետևորդ ունեցող մանկական ալիքը, որը մանկապիղծների էր գրավում

20 Նոյեմբեր, 2017 23:15
YouTube-ը ջնջել է 8,5 մլն հետևորդ ունեցող մանկական ալիքը, որը մանկապիղծների էր գրավում

Google-ը մոտ 9,5 մլն դոլար է ստացել YouTube-ի Toy Freaks-ալիքի գովազդից, որը ջնջվել է կայքի կանոնների խախտումների պատճառով, գրում է Life-ը: Ալիքի բոլոր հոլովակների գլխավոր հերոսներն Անաբել և Վիկտորյա քույրերն էին, ովքեր հանդիսատեսին բավական տարօրինակ տեսքով են ներկայացել:

Փոքր քույրերը կադրում երևում էին վառ դիմահարդարումով և ծծակը բերանում: Բացի դրանից՝ աղջիկների հայրը հանդիսատեսին ցույց էր տվել՝ նրանք ինչպես են խաղում լողավազանում, և լաց լինող Անաբելին, ում կաթնատամն ընկել էր: Դատական հոգեբան Բելինդա Ուինդերը վստահ է, որ այդպիսի հոլովակները կարող էին մանկապիղծների գրավել:

Արգելափակված ալիքի 46-ամյա տեր Գրեգ Չիսը հերքում է դուստրերին շահագործելու բոլոր մեղադրանքները: Google-ը նրա հասցեին ուղիղ մեղադրանքներ չի առաջադրում՝ արգելափակումն արդարացնելով օգտատերերի մասին հոգ տանելով և երեխաների պաշտպանության կանոնների փոփոխությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին