Կարևոր իրադարձություններ

Քեզ կերակրել են 13 տարի: Հեռացիր քո Սիրիա. համացանցում է հայտնվել կնոջ հետ Աբրահամ Ռուսոյի վեճի ձայնագրությունը

20 Նոյեմբեր, 2017 23:01
Քեզ կերակրել են 13 տարի: Հեռացիր քո Սիրիա. համացանցում է հայտնվել կնոջ հետ Աբրահամ Ռուսոյի վեճի ձայնագրությունը

Հոկտեմբերի սկզբին 48-ամյա Աբրահամ Ռուսոն հրապարակավ հայտարարեց, որ որոշել է 12 տարվա ամուսնությունից հետո բաժանվել կնոջից՝ Մորելայից: Պարզվում է՝ վերջերս երգիչը և նախկին մոդելը հաճախ են վիճել, իսկ օրերս Dni.ru-ն հրապարակել է ամուսինների հեռախոսազրույցի աուդիոձայնագրությունը, ինչը շատ բան է պարզաբանում նրանց հարաբերություններում:

Զույգի բաժանվելու որոշման պատճառը մինչև հիմա հանելուկ է մնում կնոջ համար: Այն մասին, որ ամուսինն իրեն լքել է, նա իմացել է «Ուղիղ եթեր» թոք-շոուից. նախագծի հաղորդավար Անդրեյ Մալախովի հետ անկեղծ զրույցում Ռուսոն հայտարարել է կնոջից բաժանվելու մասին:

Այդ հաղորդումից հետո ամուսինները, ովքեր մի ժամանակ խենթի պես սիրահարված էին իրար, չեն կարողանում նորմալ շփվել: Բոլոր հեռախոսազրույցներն ուղեկցվում են փոխադարձ վիրավորանքներով և սպառնալիքներով:

«Քեզ կերակրել են 13 տարի: Դու ոչ ոք ես առանց քո անվանի պրոդյուսերների: Հեռացիր քո Հալեպ (Սիրիայում Ռուսոյի հարազատ քաղաք): Հերիք է ծաղրես ինձ»,- ամուսնու վրա բղավել է Մորելան:

 

Լրահոս

Դիտել ավելին