Կարևոր իրադարձություններ

Վերջերս նկատվում է Արևմուտքի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների միաժամանակյա սառեցման միտում

20 Նոյեմբեր, 2017 22:22
Վերջերս նկատվում է Արևմուտքի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների միաժամանակյա սառեցման միտում

Վերջերս նկատվում է Արևմուտքի հետ՝ ի դեմս ԵՄ ու ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների միաժամանակյա սառեցման միտում։ Սա դժվար է ընկալել որպես զուգադիպություն և խոշոր հաշվով ունի իր դրդապատճառները, պատճառահետևանքային կապը։ Արևմուտքի հետ թուրք-ադրբեջանական տանդեմի հարաբերությունների սառեցմանը զուգահեռաբար նկատվում է ԵՄ-ի և Միացյալ Նահանգների մոտեցումների «փափկացում» Երևանի նկատմամբ։

Այս ամենում ուշագրավ է հատկապես Մոսկվայի դիրքորոշումը, որը կարելի է որակել որպես՝ «ուղղակի չմիջամտող», նշյալ զարգացումների նկատմամբ «հետևողական»։ Կամ գործ ունենք տարածաշրջանում իրավիճակային մակարդակի նոր վերադասավորումների միտումների հետ՝ որոշ խնդիրների շուրջ շահերի համընկմամբ, կամ էլ ռուսական կողմը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ կրկնում է վրացական-ուկրաինական սցենարների՝ Կրեմլի համար ցավալի դասերը։

 

Լրահոս

Դիտել ավելին