Կարևոր իրադարձություններ

Սթրեսը խանգարում է նկատել վտանգները

20 Նոյեմբեր, 2017 21:22
Սթրեսը խանգարում է նկատել վտանգները

Համարվում է, որ սթրեսը ստիպում է մարդկանց փնտրել հնարավոր վտանգները: Սակայն` Նյու-Յորքի համալսարանի հետազոտողները պնդում են, որ դա այդքան էլ ճիշտ չէ: Սթրեսային վիճակում մենք ավելի քիչ ուշադրություն ենք դարձնում շրջակա միջավայրի փոփոխությունների վրա, ինչի հետևանքով նոր վտանգների անտեսման ռիսկերը մեծանում են: 

Գիտնականները մի շարք փորձեր են անկացրել: Հետազոտության մասնակիցներին համակարգչի վրա նկարներ էին ցույց տալիս: Որոշ պատկերների ցուցադրումը համատեղվում էր հոսանքի թույլ հարվածով: Մի քանի օր անց մասնակիցների կեսի մոտ սթրես էին առաջացնում. կամավորները երկու րոպեով ձեռքերը մտցում էին սառցե ջրի մեջ: Դա առաջացնում է սթրեսի հորմոնների` կորտիզոլի և ալֆա-ամիլազի աճ:

Դրանից հետո մասնակիցները համակարգչի վրա նայում էին նույն պատկերները: Սակայն այս անգամ հոսանքով հարվածները տեղի էին ունենում այլ պատկերների ցուցադրման ժամանակ, որոնք նախկինում վտանգավոր չէին: Մասնագետները գնահատում էին կամավորների արձագանքը: Պարզվեց, որ սթրեսի ենթարկված մասնակիցները ավելի վատ էին հարմարվում նոր վտանգներին:

Մասնավորապես, այն կամավորների մոտ, որոնք սթրեսի էին ենթարկվել, ֆիզիոլոգիական արձագանքը ավելի վատ էր արտահայտված: Ըստ ամենայնի` նրանք չէին կարողանում վերափոխվել և կապել նախկինում անվտանգ դրդապատճառը վտանգի հետ: Այս ամենից հետո հետազոտողները կազմեցին ուսուցման մի մոդել, որպեսզի պարզեն, թե ինչպես է սթրեսը ազդում որոշումների ընդունման ճկունության վրա: Գիտնականները եկան այն եզրակացության, որ սթրեսը դանդաղեցնում է ուսուցման գործընթացը:

 

Լրահոս

Դիտել ավելին