Կարևոր իրադարձություններ

Սնվելու ժամը՝ կարևոր բանալի ճիշտ սնվելու համար

21 Նոյեմբեր, 2017 00:20
Սնվելու ժամը՝ կարևոր բանալի ճիշտ սնվելու համար

Սնունդը մեծ ազդեցություն է թողնում մեր մարմնի և ընդհանուր առողջական վիճակի վրա: Ամերիկացի մասնագետների կարծիքով քչերը գիտեն, որ սննդի ընդունման ժամը ոչ պակաս կարևոր գործոն է առողջ նյութափոխանակության համար: Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ առողջ սնունդից ստացված օգուտը կարող է կտրուկ կերպով նվազել, եթե սնունդն ընդունվում է քնից անմիջապես առաջ կամ սնվելու ժամերի միջև ընդմիջումները երկար են: Փորձագետների կարծիքով, սնվելու ժամը կարող է ազդել կիլոգրամների ավելացման վրա՝ կախված այն բանից, թե առավոտյան երբ է արթնանում կամ գիշերը երբ է քնում տվյալ անձը:

110 հոգու հետազոտությունից պարզվել է, որ օրգանիզմում ճարպերի մեծ քանակություն ունեցող մարդիկ կալորիաների մեծ մասն ընդունել են քնելուց քիչ առաջ, երբ մելատոնին հորմոնի մակարդակը բարձր է եղել: Իսկ օրգանիզմում ճարպերի ավելի քիչ քանակություն ունեցողները սովորաբար պառկել են քնելու վերջին սնվելուց մի քանի ժամ անց: Ստացված տվյալները ցույց են տալիս նաև, որ, երբ խոսքը գնում է սնվելու ժամերի մասին, մարդու կենսաբանական ժամերը կարող են ավելի կարևոր լինել նյութափոխանակության համար, քան օրվա փաստացի ժամերը:

 

Լրահոս

Դիտել ավելին