Կարևոր իրադարձություններ

Բուֆֆոնը և Բարցալին չեն խաղացել «Սամպդորիայի» հետ՝ շատ տխուր լինելու պատճառով

20 Նոյեմբեր, 2017 21:40
Բուֆֆոնը և Բարցալին չեն խաղացել «Սամպդորիայի» հետ՝ շատ տխուր լինելու պատճառով

Իտալացի ֆուտբոլիստներ Ջանլուիջի Բուֆֆոնն և Անդրեա Բարցալին չեն մասնակցել իտալական Ա սերիայի 13-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ հանդիպմանը: Ֆուտբոլիստները չունեին վնասվածքներ և որակազրկված չէին:

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խաղավարտին նշել է, որ այս ֆուտբոլիստները դաշտ դուրս չեն եկել, քանի որ հոգեբանական ծանր վիճակում և շատ տխուր էին: Այս ֆուտբոլիստների տխրության պատճառն ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի ուղեգիր չնվաճելն է:

Ալեգրին նշել է, որ ոչ միայն այս երկու ֆուտբոլիստները, այլև Իտալիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները չափազանց տխուր են և հիասթափված: Ավագ սերունդն ավելի ծանր հոգեբանական վիճակում է, քանի որ ԱԱ-2018-ը նրանց՝ Աշխարհի առաջնությունում խաղալու վերջին շանսն էր: Ալեգրին նշել է, որ հանգստանալու և վերանականգնվելու ժամանակ է տվել իր ֆուտբոլիստներին՝ համոզված լինելով, որ դա չի անդրադառնա նրանց մարզավիճակի վրա:

Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ ավարտեցին միջազգային կարիերան:

 

Լրահոս

Դիտել ավելին