Կարևոր իրադարձություններ

Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել. Դիլիջանում կբացվի «Դիլիջան գարեջուր» գործարան. «Հրապարակ»

18 Նոյեմբեր, 2017 08:58
Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել. Դիլիջանում կբացվի «Դիլիջան գարեջուր» գործարան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել, որ 2018-ին ընդառաջ իրենք եւս «գործեր» ու ներդրումներ ցույց տան երկրի նախագահին` ապագա վարչապետին:

Կիլիկիայի Հակոբը` Հակոբ Հակոբյանը, որն այս անգամ չհայտնվեց պառլամենտում ու հավերժ խնդիրներ ուներ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի, եւ «էնպես չէ, որ հիմա էլ Վարդան Հարությունյանի հետ է ջան-ջիգյար՝ կապված հարկերի հետ», նոյեմբերի 21-ին Դիլիջանում կբացի «Դիլիջան գարեջուր» գործարանը։

Բացմանը կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: Գործարանի արտադրանքն արդեն կա շուկայում, «օֆիցիալ» բացում է անում, որ կատարված ներդրումը լավ «երեւա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին