Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Մարզերում մանկապարտեզների 50 տոկոսը կփակվի. Լոքյանի հանձնարարականը սվիններով են ընդունել. «Հրապարակ»

18 Նոյեմբեր, 2017 08:28
Մարզերում մանկապարտեզների 50 տոկոսը կփակվի. Լոքյանի հանձնարարականը սվիններով են ընդունել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շաբաթներ առաջ հանձնարարական էր իջեցրել մարզպետներին՝ մանկապարտեզների օպտիմալացման առաջարկով դիմել համայնքապետարաններին, որոնց ենթակայության տակ են գտնվում նախադպրոցական հաստատությունները:

Ըստ Լոքյանի ներկայացրած հայեցակարգի՝ նախատեսվում է մարզային մանկապարտեզների թվի մոտ 50 տոկոս կրճատում: Սակայն մեզ տեղեկություններ էին հասել, որ մարզերում սվիններով են ընդունել Լոքյանի հանձնարարականը, քանի որ մանկապարտեզի երեխաների դեպքում տեղափոխման եւ այլ հարցերի հետ կապված լուրջ խնդիր կարող է առաջ գալ օպտիմալացման դեպքում։

Երեկ նախարարը մեր լրագրողին վստահեցրել է, որ ի սկզբանե ոչ թե մանկապարտեզների օպտիմալացման խնդիր է դրված եղել, այլ ղեկավար կազմի։ «Մենք առաջարկել ենք ոչ թե մանկապարտեզներ փակել, այլ խոշոր քաղաքներում նույն համայնքում եթե կան երեք մանկապարտեզներ, որոնք ունեն երեք տնօրեն, երեք հաշվապահ, տնտեսվար, թողնենք մեկը, դրանք ունենան մեկ ղեկավար, մեկ հաշվապահ եւ այլն։ Այսինքն՝ անցնեն օպտիմալ կառավարման ձեւին, ընդհանուր գնում անեն, ֆինանսական ծախսերի օպտիմալացման գնան»,- ասել է նախարարը։

Լրագրողի հարցին, թե ավելի ճիշտ չի՞ լինի մանկապարտեզների ղեկավար կազմն օպտիմալացնելուց առաջ նախեւառաջ օպտիմալացնել կառավարման համակարգը՝ նախարարների, մարզպետների խորհրդական-օգնականների պորտաբույծ ինստիտուտը։ «Շատ ճիշտ է»,- ասել է Լոքյանն ու շտապ իրեն գցել ԱԺ նիստերի դահլիճ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին