Կարևոր իրադարձություններ

Ուսանողների հացադուլի դադարեցման եւ «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել ԵՊՀ պրոռեկտորների համար. «Հրապարակ»

18 Նոյեմբեր, 2017 07:45
Ուսանողների հացադուլի դադարեցման եւ «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել ԵՊՀ պրոռեկտորների համար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` ուսանողների հացադուլի դադարեցման եւ «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար: Բանն այն է, որ այդ գործընթացները շարունակվելու դեպքում կարող էին դառնալ ոչ մեկի համակրանքը չվայելող Արամ Սիմոնյանի հրաժարականի իրական հիմքը:

Այս օրերին ԵՊՀ 2 պրոռեկտորների մասնակցությամբ ստորագրահավաք են անում ուսանողության ու «ակտիվ» դասախոսների շրջանում, հիմնականում` բնագիտական ֆակուլտետներում` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու եւ նրան հորդորելու, որ չստորագրի ԱԺ-ի կողմից ընդունված «Զինապարտության մասին» օրենքը: Արդեն բավականին ստորագրություններ են հավաքվել:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին