Կարևոր իրադարձություններ

Ցանկանում եմ՝ հայրենիքիս հետ կապն ամուր լինի. Սեբուն 2 ամիս կմնա Հայաստանում (լուսանկարներ)

17 Նոյեմբեր, 2017 18:30
Ցանկանում եմ՝ հայրենիքիս հետ կապն ամուր լինի. Սեբուն 2 ամիս կմնա Հայաստանում (լուսանկարներ)

 «Ցանկանում եմ՝ հայրենիքիս հետ կապն ամուր լինի, որպեսզի առավել խորացնեմ արմատներս»,- այսօր Mezzo ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Գրեմմի» դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչ Սեբուն, ում ամբողջական անունն, իդեպ Սեպուհ Սիմոնյան է:

Սեբուն պատմեց, որ շատ ուրախ է, որ այցելել է հայրենիք՝ Հայաստան, և առավել ուրախ է, որ բեմում հանդես է գալու տաղանդավոր երաժիշտների հետ, նկատի ունենալով Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խմբին՝ «ՎԻԶԱ»-ին և Ջիվան Գասպարյան կրտսերին:

Ջիվան Գասպարյան կրտսերն էլ իր հերթին նշեց, որ շատ ուրախ է այս համագործակցության համար, հույս հայտնելով, որ հանդիսատեսը կհավանի համերգը:

Սեբուի խոսքով համերգը կլինի ակուստիկ ոճով, սակայն՝ շատ պարզ: Հնչելու են տարբեր երգեր: Սեբուն ևս հույս հայտնեց, որ հանդիսատեսը կհավանի և բավականություն կստանա համերգից:

 

Երգիչը նաև պատմեց, որ հայրենիքում կմնա մոտ 2 ամիս: Վերջինս ընտանիքի հետ պատրաստվում է վայելել հայաստանյան ձմեռը: 

 



Նշենք, որ Սեբուն բնակվում է ԱՄՆ-ում, իսկ Հայաստան սկսել է այցելել 1990-ականներից: Այցերը մինչ այս մշտապես ամռանն են եղել և զբոսաշրջիկի կարգավիճակով:

Նշենք, որ համերգը Mezzo Production-ի նվերն է Երիտասարդության և ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Այն տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում: Սպասվում են անակնկալ ելույթներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին