Կարևոր իրադարձություններ

Արմատական փոփոխությունների է ենթարկվում քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը

14 Հոկտեմբեր, 2015 12:07
Արմատական փոփոխությունների է ենթարկվում քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը

Այսօր «ՀՀ-ում ազատազրկման հետ չկապված պատիժների և միջոցների կիրառումը. առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով կլոր սեղանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց նախատեսվող բարեփոխումները, որոնք ուղղված են քրեական արդարադատության և քրեական պատիժների կատարման համակարգի կատարելագործմանը:


«Ամենակարևոր շեշտադրումներից մեկը այն է, որ փոխվելու է այս ոլորտում գաղափարախոսությունը: Պրոբացիայի ծառայության ներդրման ուղղությամբ բավական աշխատանք է տարվել և առաջիկայում սպասվում է օրենքի նախնական տարբերակի քննարկումը: Մենք արմատական փոփոխությունների ենք ենթարկում քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը: Հաշվի ենք առել ոչ միայն միջազգային փորձը, այլ նաև Հայաստանի առանձնահատկությունները»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այս բարեփոխումը աջակցության կարիք ունի և քաղաքացիական հասարակության և իշխանության բոլոր ճյուղերի կողմից: Նա ասաց, որ այս բարեփոխումները ինքնանպատակ չեն և նպատակը քրեական պատիժների համակարգը կատարելագործելն է, և այդպիսով պաշտպանել հասարակությանը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արման Դանիելյանն էլ նշեց, որ կալանավորումը ծայրահեղ խափանման միջոց է համարվում, և Հայաստանում շատ լայն տարածում ունի:

«Խնդիրներից մեկն այն է, որ դատարանները գրեթե միշտ բավարարում են կալանավորման միջոցները և դատական դեպարտամենտի տվյալներով 2014 թվականին 94,5 միջնորդությունները բավարարել են»,-ասաց նա և նշեց, որ գրավը հազվադեպ դեպքերում է կիրառվում Հայաստանում:

 

Լրահոս

Դիտել ավելին